Լիտվայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Armenpress 21:25, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիտվայի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական երկխոսությունը երկկողմ մակարդակով և Հայաստանի, և Եվրոպական միության հարաբերությունների շրջանակներում:

«Փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված բաց հարաբերությունները զարգացնելու ճանապարհով մենք, անկասկած, մեր երկրների համար մեծ հնարավորություններ կբացենք ընդհանուր նպատակներին հասնելու համատեղ աշխատանքի և մեր քաղաքացիների միջև գործնական, մշակութային և միջսոցիալական կապերի ընդլայնման  և փոխադարձ ճանաչելիության համար»,- ասված է Լիտվայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Դալյա Գրիբաուսկայտեն Արմեն Սարգսյանին մաղթել է նորանոր հաջողություններ, համբերություն և իմաստություն նախագահի կարևոր և պատասխանատու պարտականությունների իրականացման ընթացքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am