Եվրոպայի օդանավակայանների աշխատանքում ընդհատումները շարունակվում են վատ եղանակի պատճառով

Armenpress 16:40, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի մի շարք քաղաքներում օդանավակայանները մասնակի կամ լիովին դադարեցրել են աշխատանքն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հայտնել են օդանավակայանները: Ժնեւի օդանավակայանը, որը մարտի 2-ի վաղ առավոտյան փակվել Էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, իր կայքում հայտարարել Է աշխատանքը վերսկսելու մասին: Այդուամենայնիվ, օդանավակայանի վարչությունը նախազգուշացնում Է, որ ուղեւորներն առաջվա պես կարող են կանգնել չվերթների չեղարկման կամ հետաձգման խնդրի առջեւ:

Մինչեւ մարտի 3-ը փակ են Իռլանդիայի երեք խոշորագույն օդանավակայանները, մասնավորապես, Դուբլինի օդանավակայանը: «Ձյան սաստիկ տեղումների վերաբերյալ նախազգուշացման պատճառով ավիաընկերությունները մինչեւ մարտի 3-ը դադարեցրել են բոլոր թռիչքները Դուբլինի օդանավակայան եւ այնտեղից»,- ասված Է օդանավակայանի հաղորդագրության մեջ: Նաեւ մինչեւ մարտի 3-ը փակվելու մասին հայտնել են Քորք քաղաքի օդանավակայանը եւ Շանոն քաղաքի օդանավակայանը:

Մեծ Բրիտանիայում Բրիստոլի եւ Էդինբուրգի օդանավակայաններից թռիչքները ժամանակավորապես դադարեցրել Է easyJet ավիաընկերությունը: Մինչեւ տեղական ժամանակով 11:00-ը (Երեւանի ժամանակով 15:00-ը) փակ Էր Քարդիֆի օդանավակայանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am