Արմեն Սարգսյանը Վրաստանի բարեկամն է. Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունում է ՀՀ նախագահի պաշտոնում նրա ընտրվելը  

Armenpress 15:07, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը: «Ցանկանում եմ արձագանքել այն իշխանական բարեփոխումներին, որ իրականացվում են Հայաստանում, ցանկանում եմ ողջունել հաջող ընտրությունները, Արմեն Սարգսյանին, ով նույնպես Վրաստանի բարեկամն է: Արդեն խորհրդարանում այդ ընտրություններն անցկացվել են, և ցանկանում եմ մեր բարեկամ երկրին, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որ սկսել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վրաստանի վարչապետը՝ ՀՀ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am