Արտյոմ Խաչատուրովը համալրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի շարքերը  

Armenpress 15:05, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պայմանագիր ստորագրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի  հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:  Հայ ֆուտբոլիստը «Լոռի» է եկել մոլդովական «Զիմբրու» թիմից: Հանդես է եկել Մոլդովայի Մ19 եւ Մ21 տարեկանների հավաքականներում: Նա տեղի «Շերիֆի» կազմում երեք անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր: 2013 թվականին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ մասնակցել Լյուքսեմբուրգի ու Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am