Դիարբեքիրի 104 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

Armenpress 12:20, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիրաբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ նահանգի 104 գյուղերում մարտի 2-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Թուրքիայի իշխանությունները արգելքը պայմանավորել են այդ տարածքներում «ահաբեկչական տարրերի դեմ» գործողություններ իրականացնելու և այդ ընթացքում «քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու» անհրաժեշտությամբ:

Արգելքը կգործի մինչև այն վերացնելու մասին համապատասխան հայտարարության հնչեցումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am