Հայտնի է ՍԴ անդամի ընտրության քվեարկության օրն ու ժամը

Armenpress 11:21, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 13:00-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում, ժամը 13:00-ին, և կշարունակվի մինչև 14:00-ն:

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am