Այաթոլլա Խամենեին խոստացել Է շարունակել Իրանի աջակցությունը Սիրիային

Armenpress 10:26, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բարձր Է գնահատել Բաշար Ասադի գործունեությունը Սիրիայի նախագահի պաշտոնում եւ նրան համարել Է «մծ մարտիկ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Թասնիմ» գործակալությունը:

«Սիրիան այսօր գտնվում Է պաշտպանության առաջավոր բնագծում, ուստի մեր պարտականությունն Է՝ աջակցել սիրիական դիմադրությանը թշնամիներին: Ասադն իրեն դրսեւորեց որպես մեծ մարտիկ եւ անկոտրում դիմադրություն ցույց տվեց, անկասկած, դա շատ կարեւոր Է սիրիական ժողովրդի համար»,- գործակալությունը մեջբերել Է Խամենեիի խոսքը: Անցած ամսին Խամենիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել Է, որ Թեհրանը, հակառակ ԱՄՆ-ի գործողություններին, չի պատրաստվում նվազեցնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում:

«Տարածաշրջանում Իրանի ազդեցությունն անխուսափելի Է, եւ Իրանը կմնա տարածաշրջանի հանգուցային խաղորդը, այդ ազդեցությունը կշարունակվի», ասել Է խորհրդականը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am