«Արսենալ»-ը պարտվեց խոշոր հաշվով. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Armenpress 01:35, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթի»-ին (0:3):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին՝ 14-րդ րոպեին, «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվան հեռահար դիպուկ հարվածով առաջ մղեց «քաղաքայիններին»: Մինչ առաջին կեսի ավարտը «Մանչեսթեր Սիթի»-ին 2 անգամ էլ գրավեց «Արսենալ»-ի դարպասը: Նախ խաղի 28-րդ րոպեին աչքի ընկավ Դավիթ Սիլվան, այնուհետ՝ 33-րդ րոպեին Սանեն:

Երկրորդ կեսի մեկնարկային «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, բայց նշանակված 11 մետրանոց հարվածն չկարողացավ իրացնել Օբամեյանգը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 4-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am