Մենք եկել ենք օգնելու և «զինագործների» մակարդակը կրկին բարձրացնելու համար. Հենրիխ Մխիթարյան

Armenpress 18:59, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» մասին:

«Արսենալ»-ի համար հեշտ ժամանակներ չեն: Բայց մենք եկել ենք օգնելու և նորից «զինագործների» մակարդակը բարձրացնելու համար: Գիտենք նաև, որ հեշտ չի լինելու: Ինձ հաճելի է աշխատել Արսեն Վենգերի հետ: Նրա համար ևս հեշտ շրջան չէ: Հարկավոր է պայքարել նաև նրա համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը փաստել է նաև, որ «Արսենալ»-ը հարձակվողական ոճի ֆուտբոլ է խաղում և իրեն դա դուր է գալիս: Եվ հենց այդ տեսանկյունից ինքը չի համապատասխանել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am