Ֆրանսիայի մշակույթի նախարարը հավանություն Է տվել «Մոնա Լիզան» Լուվրից այլ թանգարաններ տեղափոխելու գաղափարին

Armenpress 17:24, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը մարտի 1-ին հայտարարել Է, որ պաշտպանում Է Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Մոնա Լիզա» կտավը Լուվրից ժամանակավորապես դուրս բերելու գաղափարը, որպեսզի այն ցուցադրվի այլ թանգարաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես այսօր հանդիպում եմ Լուվրի տնօրենի հետ, եւ մենք այդ մասին (կտավի տեղափոխման հնարավորության) խոսելու ենք»,- ասել Է Նիսենն «Էրոպ-1» ռադիոկայանի եթերում: «Մենք լրջորեն կուսումնասիրենք այդ հարցը: Նկարն ինչո՞ւ պետք Է գտնվի նույն տեղում, այլ ոչ թե բոլորին հասանելի լինի տարբեր վայրերում»,-հավելել Է նա: Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Լեոնարդո դա Վինչի հայտնի կտավի ժամանակավոր տեղավորման հնարավոր թեկնածու-թանգարաններից մեկը կարող Է դառնալ Լուվր-Լանս թանգարանը, որը գտնվում Է Ֆրանսիայի հյուսիսի Պա դե Կալե դեպարտամենտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am