ՀՀ դեսպանությունը Մինսկում մասնակցում է ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

Armenpress 16:38, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում փետրվարի 28-ից մարտի 4-ը անցկացվում է գրքի 25-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում է նաև Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայկական տաղավարում ներկայացված եմ հայկական մշակույթի, պատմության, գրականության և ճանաչված հայերի մասին գրքեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայոց Ցեղասպանության, Ղարաբաղյան հիմնախնդրի, Սումգայիթյան ջարդերի և Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու թեմաներին:

Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Բելառուսի կառավարության անդամներ, դիվանագետներ, գրողներ, ուսանողներ և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am