Հայաստանում ստեղծվում է Քրեակատարողական բժշկության կենտրոն

Armenpress 15:38, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ նախատեսվում է ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կենտրոնի գործունեության առարկան է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը:

«Արդյունքում կապահովվի կալանավորված անձանց և դատապարտյալների պատշաճ որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am