Եվրոպական Խորհրդարանի անդամները դատապարտել են Սումգաիթյան ջարդերը և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը

Armenpress 21:50, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումների շրջանակներում Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և բազմաթիվ ներկաների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:

Ծավալվել են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, Արցախի ինքնորոշման իրավական և քաղաքական հիմքերի, ԵՄ-ի դերի ու նշանակության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am