«Փյունիկ»-ը Պետրոս Ավետիսյանի գոլերի շնորհիվ հաղթեց «Բանանց»-ին

Armenpress 16:15, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը հյուրընկալել էր «Բանանց»-ին (2:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Փյունիկ»-ի մարզադաշտում կայացած խաղում տան տերերին հաջողվեց առավելության հասնել «Բանանց»-ի նկատմամբ: Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը և հաղթանակ բերեց իր թիմին:

Տուրի վերջին հանդիպումը կկայանա մարտի 1-ին, որտեղ «Արարատը» կընդունի «Գանձասար-Կապան»-ին («Բանանց-2» մարզադաշտ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am