«Շիրակ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին

Armenpress 16:07, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային դադարից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Գյումրու «Շիրակ»-ին: Այս խաղում գրանցվեց դարպասի միայն մեկ գրավում: «Շիրակ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Իգոր Ստանոյևիչը:

Տուրի վերջին հանդիպումը կկայանա մարտի 1-ին, որտեղ «Արարատը» կընդունի «Գանձասար-Կապան»-ին («Բանանց-2» մարզադաշտ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am