Արա Բաբլոյանը ՀՀ դատական համակարգում մշտական բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում

Armenpress 12:21, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հույս ունի, որ խորհրդարանում տեղի ունեցած ընտրության արդյունքում կձևավորվի արդար և գործունյա Բարձրագույն դատական խորհուրդ: Արա Բաբլոյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես հույս ունեմ, որ կձևավորվի արդար և գործունյա խորհուրդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբլոյանը;

Հարցին, թե Հայաստանում արդարադատության պակաս կա՞, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Չէի ասի, բայց մշտական բարեփոխումների անհրաժեշտություն կա»:

Ազգային ժողովում ավարտվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը: Իշխող կոալիցիան ներկայացնող խմբակցությունները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ 3-ամյա ժամկետով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am