Ադրբեջանի զինուժը կրակ է արձակել Տավուշի ուղղությամբ, զոհեր, տուժածներ չկան. Արծրուն Հովհաննիսյան

Armenpress 16:40, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինուժը  փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի և գյուղերի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը ներկայում հանգիստ է, ոչ մի լուրջ վնաս, վիրավորներ, տուժածներ չկան: Հիմնականում կիրառվել է հրաձգային զենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am