Պրահայի դատարանն ազատ արձակեց սիրիացի քրդերի առաջնորդ Սալեհ Մուսլիմին

Armenpress 16:02, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի քաղաքային դատարանը փետրվարի 27-ին ազատ Է արձակել Թուրքիայի պահանջով փետրվարի լույս 25-ի գիշերը Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալված՝ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին: Այս մասին լրագրողներին հայտնել Է սիրիացի քաղաքական գործչի փաստաբան Միրոսլավ Կրուտինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դատարանը հիմքեր չգտավ Սալեհ Մուսլիմին նախնական կալանքի վերցնելու համար: Նա ազատ Է արձակվել»,- ասել Է իրավաբանը:

Դատարանի վճիռը ողջունել են քրդերը, որոնք շենքի առջեւ պահանջում Էին իրենց առաջնորդի ազատումը:

Սալեհ Մուսլիմը ձերբակալվել Էր փետրվարի լույս 25-ի գիշերը: Պրահայում, ուր նա ժամանել Էր Բրյուսելից, քաղաքական գործիչը մասնակցում Էր Մերձավոր Արեւելքին նվիրված միջազգային խորհրդաժողովին:

«Դեմոկրատական միությունն» առաջատար քրդական քաղաքական կուսակցությունն Է Սիրիայի հյուսիսային մասում: Անկարան այն համարում Է Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղավորումը, որն ահաբեկչական կազմակերպություն Է ճանաչված Թուրքիայում եւ Եվրամիությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am