Արցախի Հանրապետության ԱԺ-ը կգումարի 7-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը

Armenpress 17:50, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ և խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ փետրվարի 26-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախորդ նստաշրջանից հետո խորհրդարան մտած և շրջանառության մեջ գտնվող նախագծերի ու հաղորդագրությունների պատրաստվածությանը վերաբերող հարցեր: Այդ ամենի հաշվառումով առաջարկվել է հերթական նիստի օրակարգը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am