Գիտնականները մայրությունը կապել են արագացված ծերացման հետ

Armenpress 17:13, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները պարզել են, որ երեխայի ծնունդը կապված Է 11 տարով կնոջ արագացված ծերացման հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Science Alert հրատարակությունը:

Գիտնականներն օգտագործել են այն տվյալները, որոնք ստացվել են 1999 – 2002 թվականներին NHANES-ի (National Health and Nutrition Examination Survey) երկարատեւ հետազոտության ընթացքում, որը նվիրված Է տարբեր հիվադնությունների վտանգի գործոնների բացահայտմանը: Վերլուծվել են ԴՆԹ-ի նմուշները, որոնք վերցվել են վերարտադրողական տարիքի գրեթե երկու հազար կանանցից: Ըստ որում ուշադրություն Է դարձվել տելոմերների՝ քրոմոսոմների ծայրային հատվածների վիճակին, որոնք պատասխանատու են բջջի տրոհման ժամանակ վնասումներից գեների պշտպանության համար:

Պարզվել Է, որ մայրերի մոտ դիտվում Է տելոմերների զգալի կարճացում, ինչը վկայում Է բջջային ծերացման արագացումը: Հետազոտության մասնակից կանայք, որոնք թեկուզեւ մեկ երեխա են կրել, ունեցել են քրոմոսոմների՝ միջին աշվով 4,2 տոկով ավելի կարճ ծայրային հատվածներ նույն տարիքի չծննդաբերած կանանց տելոմերների համեմատությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am