«Արսենալ»-ը պարտվել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում

Armenpress 23:20, 25 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը պարտվեց ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «զինագործների» մրցակիցները «Մանչեսթեր Սիթի»-ի ֆւտբոլիստներն էին: «քաղաքայիններին» հաջողվեց խոշոր՝ 0:3 հաշվով հաղթանակ տոնել: «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում աչքի ընկան Ագուերոն, Կոմպանին, Սիլվան:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությանը, քանի որ ըստ կանոնադրության միևնույն ֆուտբոլիստ չի կարող երկու տարբեր ակումբների կազմում մասնակցել նույն մրցաշարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am