Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ

Armenpress 16:20, 24 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պատժամնիջոցներ չի կիրառի անգամ եվրաինտեգրման պայմաններում: «Այո, մենք գտնվում ենք եվրոպական ճանապարհի վրա, բայց մենք չենք պատրաստվում զոհաբերել մեր ավանդական արժեքներն ու ավանդական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ամեն դեպքում, քանի դեռ ես հանդիսանում եմ նախագահ ու դեռևս իմ կուսակցությունն ունի մեծասմասնություն խորհրդարանում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Վուչիչը՝ «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:     

Նա ավելացրել է, որ Սերբիան մտադիր է համագործակցել բոլորի հետ, որպեսզի պաշտպանի իր շահերը և իրականացնի երկրի զարգացման եվրոպական ճանապարհը՝ չընդհատելով հարաբերությունները մյուս ավանդական գործընկերների հետ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am