«Շիրակ»-ն ավարտել է հավաքը

Armenpress 16:13, 24 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ավարտեց ուսումնամարզական հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շիրակը» վերադարձել է արտասահմանյան հավաքից և կշարունակի նախապատրաստվել առաջնության գարնանային մրցափուլին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խումբը կվերսկսվի փետրվարի 28-ին: Ձմեռային դադարից հետո «Շիրակ»-ի առաջին մրցակիցը կլինի Երևանի «Ալաշկերտ»-ը: Խաղը կկայանա փետրվարի 28-ին: Մինչ այս կայացած 15 տուրերից հետո գյումրեցիններն 19 միավորով 4-րդ տեղում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am