Քաբուլում մահապարտի գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

Armenpress 13:01, 24 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապարտ ահաբեկչի կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և վեց վիրավորի մասին:

Ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն Քաբուլի այն թաղամասում, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի շտաբ-կենտրոնը, Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ Աֆղանստանում 2017 թվականին մահացել էր գրեթե 3,5 հազար քաղաքացիական անձ, իսկ վիրավորվել էին ավելի քան 7 հազարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am