Մոլդովական փողոցի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60 բնակիչ տարհանվել է

Armenpress 11:43, 24 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայություն փետրվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/4 հանրակացարանի թիվ 4 մասնաշենքի 3-րդ հարկում էլ. հաշվիչներ են այրվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:38-ին, մարվել՝ 00:41-ին: Էլ. վահանակում այրվել է 7 հաշվիչ և 60 գմ մալուխ, ինչի հետևանքով ծխալցվել են 3-րդ հարկի 30 բնակարանները:

Փրկարարները տարհանել են 60 բնակչի և կատարել ծխահեռացման աշխատանքներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am