Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը մյուս առաջատարի հետ

Armenpress 10:49, 24 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ «Aeroflot open» միջազգային մրցաշարի առաջատարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացած 4-րդ տուրում Պետրոսյանը կիսեց միավորը մյուս առաջատարի` Վիկտոր Բոլոգանի հետ: Այժմ երկու շախմատիստներն ունեն նույն 3,5 միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը  և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը պարտություն կրեցին:

Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am