Քայլի Ջենների գրառումը 1 մլրդ դոլար Է նստել սոցցանցի վրա

Armenpress 18:53, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի մոդել Քայլի Ջենները գրել Է, որ այլեւս չի մտնում Snapchat, ինչից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքն ակնթարթորեն ընկել Է 6,1 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը:

«Եվ այսպես, Էլի որեւԷ մեկը դադարե՞լ Է մտնել Snapchat: Թե միայն ես եմ: Օ՜ շատ տխրալի Է». այս գրառումը Ջենները փետրվարի 22-ին հրապարակել Է Twitter-ում, որտեղ նրա Էջին բաժանորդագրված Է ավելի քան 24 մլն մարդ: Մի քանի ժամ անց վերլուծաբանները նշել են, որ Snap inc. մայր ընկերության կապիտալիզացիան նվազել Է 1,3 մլրդ դոլարով: Որոշ ժամանակ անց մոդելը հավելել Է, որ, այնուամենայնիվ, սիրում Է Snapchat-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am