ԵՄ-ն պետք Է պաշտպանի իր ընկերությունների մրցունակությունը. Եվրախորհրդարանի ղեկավար

Armenpress 15:22, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք Է պաշտպանի իր ընկերությունների մրցունակությունը եւ մշակի իր արդյունաբերության զարգացման տեսլականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին՝ ելույթ ունենալով Բրյուսելում ընթացող խորհրդաժողովում:

«Մեզ անհրաժեշտ Է ունենալ մեր արդյունաբերության տեսլականը, դրա համար մեզ հարկավոր Է պաշտպանել մեր ընկերությունների մրցունակությունը: Եվրախորհրդարանը հավանություն Է տվել դեմպինգի դեմ ուղղված լավ կանոններին: Մեզ հարկավոր Է ամրապնդել մեր արդյունաբերական կառուցվածքը, մեզ հարկավոր Է քաղաքական ռազմավարություն»,-ասել Է նա:

Եվրամիության երկրների նախարարների խորհուրդը, որը պատասխանատու մրցակցության համար, փետրվարին կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն սկսել Է պատրաստել ԵՄ-ի արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ ռազմավարությունը, որն ընդգրկում Է մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանը: Նախատեսվում Է, որ այդ հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն քաղաքական ու փորձագիտական մակարդակներով, ներառյալ մարտին նախարարական հանդիպումները Բրյուսելում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am