Փհենչհանի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի բյուջեն կազմում Է 12,5 մլրդ դոլար

Armenpress 10:40, 23 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի միագումար բյուջեն կազմում Է 12,5 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել Է Օլիպմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Նենսի Փաքը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին, Պարալիմպիադան տեղի կունենա մարտի 9-ից մինչեւ 18-ը:

«Բոլոր մրցումների միագումար բյուջեն կազմում Է 12,5 միլիարդ դոլար: Բյուջեում ամենամեծ ներդրումը կատարել Է Հարավային Կորեայի կառավարությունը, որը 10,1 միլիարդ դոլար Է հատկացրել ենթակառուցվածքի ստեղծման համար,- ասել Է Փաքը:- Այդ փողին ավելացվել են գործառական ծախսերի միջոցներ 2,4 միլիարդ դոլարի չափով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am