ԻՊ-ի ահաբեկիչներն Իրաքից եւ Սիրիայից առնվազն 400 մլն դոլար են տարել պարտությունից հետո

Armenpress 10:17, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խումբն առնվազն 400 միլիոն դոլար Է տարել Իրաքից եւ Սիրիայից ռազմական պարտությունից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին այս մասին հաղորդել Է բրիտանական The Economist հանդեսը՝ վկայակոչելով Իրաքի խորհրդարանի մի պատգամավորի:

Ինչպես հավելում Է հանդեսը, ահաբեկիչները նաեւ լվացել են փողեր՝ միջնորդների միջոցով Իաքում ձեռք բերելով զանազան ձեռնարկություններ: Թուրքիայի հակաահաբեկչական կառույցներում հանդեսի աղբյուրների կարծիքով՝ ԻՊ-ն Թուրքիայում տեղաբաշխել Է զգալի միջոցներ ոսկով եւ ունի այսպես կոչված «քնած դարակախորշեր» (ժամանակավորապես ոչ ակիվ, բայց պատրաստ ապագա գործառնությունների համար) ամբողջ երկրում:

Ահաբեկիչները միջնորդների միջոցով դրամական փոխանցումների ոչ պաշտոնական ցանց են ստեղծել եւ օգտագործում Թուրքիայում, Եվրոպայում, Լիբանանում եւ Պարսից ծոցի երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am