Մելանյա Թրամփի ծնողները շուտով ԱՄՆ-ի քաղաքացիություն կստանան. WP

Armenpress 10:30, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի ծնողներն ԱՄՆ-ում կեցության վկայագիր ունեն եւ շուտով երկրի քաղաքացիներ կդառնան: Փետրվարի 21-ին այս մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով նյույորքցի իրավաբան Մայքլ Ուալդսին, որը ներկայացնում Է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ եւ նրա ընտանիքի շահերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հավաստել Է, որ Վիկտոր Կնավսը եւ նրա կինը՝ Ամալյան, «ԱՄՆ-ում են գտնվում օրինական հիմունքներով, ունեն մշտական բնակիչների կարգավիճակ», բայց հրաժարվել Է ճշտել, թե նրանք երբ են Սլովենիայից տեղափոխվել Ամերիկա եւ ինչպես են գրին-քարտեր ստացել: Թերթի այլ աղբյուրների համաձայն՝ Կնավս ամուսիններն «սպասում են, թե իրենց երբ կհայտնեն ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու արարողության օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am