Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 2 անդամներ հաղթանակ են տոնել Ստրանջայի մրցաշարի հերթական մենամարտերում

Armenpress 08:59, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի անդամները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցումային 3-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց բուլղարացի մարզիկին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց Բրազիլիայի ներկայացուցչին: Ավելի վաղ հաղթանակ էր տոնել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել էր: Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Փետրվարի 23-ին իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով հաղթանակի դեպքում կապահովվի առնվազն բրոնզե մեդալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am