Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի

Armenpress 21:10, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 22-ի ժամը 09.00-21.00 Երևանում կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա-Մուրզայի, Բունիաթյան, Կաշեգործների, Բրյուսովի փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-34 համարների ջրամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am