Մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը

Armenpress 17:36, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը պայքարեցին 56 եւ 62 կգ քաշայինները:  56 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ  Համլետ Մնացականյանը  (220 կգ), արծաթե մեդալի արժանացավ  Արա Պողոսյանը  (201 կգ),  իսկ բրոնզե`  Արեն Չատինյանը (196 կգ): 62 կգ քաշային կարգում լավագույն արդյունքը գրանցեց  Խաչիկ Հարությունյանը (233 կգ): Նրան հաջորդեցին Արայիկ Պետրոսյանը  (232 կգ) և  Հովհաննես Մարտիրոսյանը (227 կգ):

Առաջնությունը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am