Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի  

Armenpress 12:32, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում փետրվարի 20-ին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն բերման են ենթարկվել երեք օտարերկրացի։  Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370-ից գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։  Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։  Նշանակվել են փորձաքննություններ։  Հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am