Փհենչհանի Օլիմպիական խաղեր կայցելեն մեկ միլիոնից ավելի երկրպագուներ

Armenpress 10:34, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղեր կայցելեն մեկ միլիոնից ավելի երկրպագուներ ամբողջ աշխարհից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտնել Է Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Սոն Պեկ Յուն:

Օլիմպիական խաղերի հեռարձակման ծառայության մենեջմենթի տնօրեն Տիմո Լյումեն նախօրյակին հայտնել Է, որ Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը կդիտի Փհենչհանի խաղերը: «Երկիր մոլորակի բնակչության մոտավորապես 30 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր երրորդ բնակիչը, կդիտի Փհենչհանի Օլիմպիական խաղերը»,- ասել Է նա:

«Խաղերի արդյունքներով մենք միագումար կունենանք մեկ միլիոնից ավելի երկրպագուներ»,- ասել Է կազմկոմիտեի ներկայացուցիչը:

Փհենչհանի Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am