Սևանա լճի երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներն ավարտվել են

Armenpress 19:30, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից  նախորդ տարի ստեղծվել է Սևանա լճի երկրատեղեկատվական համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Այն ներառում է 1900-1905 նիշի բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելը»,-ասաց Սարգսյանը:

Ավարտվել են նաև Երևան և Գյումրի քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները: Ստեղծվել է  կոմիտեի գեոպորտալը, որը թվային հարթակ է և պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ, օժտված է վերլուծական և որոնման համապատասխան գործիքակազմով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am