Վարչապետի որոշմամբ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նոր փոխնախարար է նշանակվել

Armenpress 17:41, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ամալյա Եղոյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Մինչ այս Եղոյանը զբաղեցնում էր Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը:

Փետրվարի 20-ին վարչապետի որոշմամբ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել էր Բորիս Դեմիրխանյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am