«Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով

Armenpress 15:26, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա» ավիաընկերությունը մարտի 8-ի կապակցությամբ հնարավորություն է ընձեռում իր բոլոր ուղևորներին մեկնելու պատմական Երուսաղեմ և Բեթղեհեմ աննախադեպ  էժան ավիատոմսերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 8-11-ը Երևան-Թել Ավիվ-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը ավիաընկերությունը սահմանել է 199 եվրոյին համարժեք դրամ: Ընդ որում, այս արժեքով տոմսերի քանակը տվյալ չվերթների համար սահմանափակ չէ:  

Ընկերությունը նման քայլի գնալիս հաշվի է առել, որ մարտի 8-11-ը Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են:

Ավիաընկերությունը նման նախաձեռնութամբ հայաստանցիներին ուրախացրել էր նաև ամանորի տոներին։ Այն ժամանակ ընկերությունը Թել Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ, Մինվոդի ուղղություների համար աննախադեպ ցածր սակագներ էր սահմանել։ Ավիաընկերությունը Երևանից Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ մշտական չվերթներ է իրականացնում 2017 թվականի մայիսի 17-ից։

Չվերթներն իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին։ Թռիչքի տևողությունը երկուսուկես ժամ է։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am