ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել սիրիական Աֆրինում իրավիճակը կարգավորելու համար

Armenpress 20:53, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Մենք մեր դերը որևէ մեկին չենք «փաթաթում», բայց եթե այն պահանջված լինի, ապա մենք պատրաստ ենք մատուցել ծառայություններ, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը»,- ասել է Բոգդանովը:

Թուրքիայի գլխավոր շտաբը հունվարի 20-ից հայտարարել է «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասին՝ սիրիական Աֆրինում տեղակայված քրդերի դեմ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am