Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից

Armenpress 16:41, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են նոր դեղատոմսերի անհրաժեշտ քանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ նոր դեղատոմսերի պակաս չի լինի: «Մենք ունենք  ամբուլատորիաներ եւ պոլիկլինիկաներ, որոնք նախորդ դեղատոմսերից շատ են տպագրել, եւ որպեսզի այդ բուժհաստատություններն ավելորդ ծախս չիրականացնեն,  մենք իրենց ժամկետ ենք տալու այս տարվա ընթացքում իրենց կողմից տպագրված ձեւերը իրացնելու համար»,-նշեց նա:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով`հաջորդ տարվա հունվարի 1-ից դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումը կբացառվի:  

Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am