Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը մասնակցում են «Կարունի գավաթ» միջազգային մրցաշարին  

Armenpress 14:32, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկնարկած «Կարունի գավաթ»-ի 5-րդ խաղարկությանը մասնակցում են 11 երկրի 51 շախմատիստ, որոնցից 14-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կարունի գավաթ»-ի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը: Խաղացված 3 տուրից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է Իրանը ներկայացնող գրոսմայստեր Դարինի Փուրիան: Գևորգ Հարությունյանը վաստակել է 2.5 միավոր և 7 այլ շախմատիստների հետ կիսում է 2-9-րդ հորիզոնականները: Դավիթ Պետրոսյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր: Փետրվարի 19-ին տեղի կունենա մրցաշարի 4-րդ տուրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am