Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյանը երկրների առաջնության հաղթող

Armenpress 09:14, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ , 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Ստամբուլ քաղաքում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկի մրցաշարում Աղասյանը գրանցելով 16.35 մետր արդյունք դարձել է մրցաշարի հաղթող: Երկրոդ և երրորդ տեղերում Բուլղարիան ներկայացնող մարզիկներն են եղել: 

Բալկանյան երկրների առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր 11 մարզիկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am