Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 12:43, 17 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Օահակա նահանգում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեցնում է ԱՄՆ-ի երկրաբական ծառայությունից:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պինոտեպա-դե-Դոն-Լուիս բնակավայրից 37 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 24.7 կմ խորության վրա:

Նահանգի իշխանությունները տեղեկացրել են, որ զոհեր չկան, բայց շատ մեծ նյութական վնաս է պատճառվել: Երկրաշարժը զգացվել է նաև հարևան շրջաններում: Մեխիկոյի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել: 2017 թվականի սեպտեմբերի 19-ին երկրում երկու ուժգին երկրաշարժ է գրանցվել, որի պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել: Նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ վերականգնման համար կպահանջվի 48 մլն պեսո ( ավելի քան 2,5 միլիարդ դոլար):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am