Մոգերինին հայտնել Է Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը

Armenpress 17:15, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելուն եւ նրա ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովը ապրիլի 24-25-ին կանցկացվի Բրյուսելում ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համանախագահությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Խորհրդաժողովը, որը մենք ապրիլի 24-25-ին Բրյուսելում կանցկացնենք ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համանախագահությամբ, մեզ հնարավորություն կտա քաղաքական աջակցություն մոբիլիզացնել ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող գործընթացին եւ հումանիտար օգնություն սիրիացիներին երկրի ներսում ու տարածաշրջանում»,-լրագրողներին ասել Է Մոգերինին՝ Սոֆիայում ամփոփելով ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստի արդյունքները:

ԵՄ-ն նախագահող Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւայի խոսքով՝ «խորհրդաժողովը տարածաշրջանային բոլոր ուժերին, ԵՄ-ին եւ ՄԱԿ-ին հնարավորություն կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել Սիրիայի ապագան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am