Որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել. գիտնականներ

Armenpress 15:45, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային խումբը պարզել Է, որ որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել: Հետազոտողների հոդվածը հրապարակված Է Nature Communications հանդեսում, գիտական աշխատության մասին հակիրճ պատմում Է BBC News հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կենսաբանները տարրալուծել են դոնորների մահվանից հետո 24 ժամվա ընթացքում հավաքված հյուսվածքների նմուշները: Պարզվել Է, որ որոշ գեներ շարունակում են գործել, ըստ որում դրանց մի մասն ակտիվացել Է սրտի կանգից հետո: Գիտնականները կարծում են, որ բջիջն այդ կերպ Է արձագանքում արյունահոսքի դադարի հետ կապված թթվածնի պակասին, սակայն երեւույթի ստույգ պատճառներն առայժմ մնում են անհայտ:

Մասնագետները հուսով են, որ աշխատության արդյունքները կօգնեն ՌՆԹ-ի մակարդակով մշակելու նոր մեթոդներ՝ պարզելու, թե որքան ժամանակ Է անցել մարդու մահվանից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am