Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել Է համատեղ զորք տեղակայել Մանբիջում. Reuters

Armenpress 14:02, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք Է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյայի:

Նրա տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը քննարկում Է այդ առաջարկությունը, որն արվել Է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնի՝ այս շաբաթ Անկարա կատարած այցի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am