Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը

Armenpress 11:40, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը եւ մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները, ուստի Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովին առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am