Ոչխարներ գողանալու կասկածանքով բերման է ենթարկվել 29-ամյա երիտասարդը

Armenpress 12:07, 15 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի ոստիկանության ծառայողները փետրվարի 13-ին Բերքանուշ գյուղում հայտնաբերվել ու 42 ոչխար գողանալու կասկածանքով բերման է ենթարկվել Սարգիս Թորոսյանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի տղամարդուց 42 ոչխար են գողացել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:

Վերին Արտաշատ գյուղում ապրող 29-ամյա Թորոսյանը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: Արտաշատի ոստիկանները շարունակում են գողոնը հայտնաբերելու միջոցառումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am