Եվրոպայի լիգայի «Էստերսուդ»-«Արսենալ» խաղից առաջ  

Armenpress 10:10, 15 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ն ուժերը կչափի շվեդական «Էստերսուդ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արսենալ»-ը կորուստներ կունենա Եվրոպայի լիգայի այս խաղարկությունում, քանի որ «զինագործների» նորեկներից մեկը` գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը չի մասնակցի այս խաղարկությանը: Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության՝ Եվրոպայի լիգայի խաղարկությանը մեկ ակումբի կազմում մասնակցած ֆուտբոլիստը չի կարող մրցել միևնույն մրցաշրջանում մեկ այլ ակումբի կազմում:

«Արսենալ»-ն արդեն մեկնել է Շվեդիա: «Զինագործների» շարքում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am